Մեր մասին

Հայաստանյան մեր ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին Գեղամի և Պետրոսի նախաձեռնությամբ։ Նրանց առաջնային ուշադրությունը մշտապես եղել է հաճախորդների վրա դրական ազդեցություն թողնելն ու երկարատև գործնական հարաբերություններ հաստատելը։ Այս տարիների ընթացքում նրանք ջանասիրաբար աշխատել են որպեսզի ստեղծեն բարձր որակավորում ունեցող և խելացի ծրագրավորողների թիմ։ ԹիՍիՕ ընկերությունը կազմված է պրոֆեսիոնալ և գիտակ անդամներից ովքեր ջանք չեն խնայում հաճախորդներին գոհացնելու համար։ Անչափ դրական մարդիկ են և պատրաստ են իրենց ամբողջ ժամանակը նվիրել յուրաքանչյուր օր մի նոր բան ստեղծելուն։ Մեր թիմի անդամների մեկ այլ հիանալի հատկություններից է թիմակիցներին օգնելու կարողությունը, քանի որ համախմբվածությունը ջերմ և հաջողակ աշխատանքային միջավայր ունենալու բանալին է։ Մենք ընտրում ենք այնպիսի տեխնոլոգիաներ որոնք առավել համապատասխան են ձեր պահանջներին։ Հպարտ ենք, որ ունենք փորձառու մասնագետներ՝ հաղորդակցման գերազանց հմտություններով։ Մեր պրոֆեսիոնալիզմը և ճկուն մեթոդաբանությունը ստիպում են մեզ հաճախորդների համար լինել գերադասված վեբ ծրագրավորման ընկերություն ։

Չնայած որ սկսել ենք վեբ-ծրագրավորումից․․․

Մեկ տարվա ընթացքում մենք դարձանք լիարժեք ընկերություն՝ հմտությունները զարգացնելու և բարելավելու միջոցով։ Մենք պահպանում ենք խթանիչ, ստեղծագործ, հարգալից, բարեկամական և զվարճալի աշխատանքային միջավայր, որը խրախուսում է գաղափարները, աշխատասիրությունը, արտադրանքի որակը և յուրաքանչյուր հաճախորդին բարձրակարգ, լավ ծառայություն մատուցելու նվիրումը։ ԹիՍիՕ-ն հարուստ փորձ ունի աշխարհի տարբեր ազգերի հետ աշխատելու և հաղորդակցվելու գործում։ Ինչպես գիտենք, ամբողջ աշխարհի զանազան անկյուններից տարբեր մարդկանց հետ լավ փոխհարաբերություններ զարգացնելը լայնածավալ աշխատանք է, քանի որ կան մի շարք բնավորության գծեր, բայց մեր թիմը ջանք չի խնայում այն իրագործելու համար։ Այն մեր հաջողության բանալին է և համոզված ենք, որ մեր հմտությունները և տեխնիկական փորձը մեզ կդարձնեն մրցունակ թեկնածու ցանկացած աշխատանքի համար։ Մեր վեբ և բջջային ծրագրավորման ընկերությունը պատրաստ է ընդունել ցանկացած մարտահրավեր և տրամադրել բարձրորակ արտադրանք իր հաճախորդներին։ Մենք ավելին քան ուրախ ենք օգնել ձեզ՝ նպատակներն իրագործելու հարցում։

Ինչու հենց մեզ

Միգուցե ինքներդ Ձեզ ասում եք․
- հմ, մեկ այլ ձանձրալի ընկերություն, որը մատուցում է այն նույն ծառայությունները, որոնք մատուցում են այդ բոլոր «ստեղծագործ» ընկերությունները․․․
Թույլ տվեք մեզ գողանալ մի փոքր հատված Ձեր թանկագին ժամանակից և Դուք կփոխեք Ձեր միտքը։

Որակ

Առաջին բանը, որը ինքներս մեզ չենք ների, դա ցածրորակ արտադրանք տրամադրելն է։ Այսինքն, Դուք կարող եք հարցնել քեռի Գուգլին, թե այս թիմը երբևիցե ունեցե՞լ է այնպիսի հաճախորդ, որը դժգոհություն է հայտնել, և շարունակեք փնտրել «Այո»-ի նման որևէ արդյունք․․․

Արդյունավետություն

Արդյունավետության մեր սահմանումն է ժամանակին տրամադրել պահանջվող առաջադրանքների արդյունքները։ Մենք մշտապես ջանք չենք խնայում հնարավորինս կատարյալ արդյունքներ ցուցաբերելու, և համապատասխան ժամանակահատվածում բարձ որակ ապահովելու համար։

Զվարճանք

Եթե կարծում եք, որ աշխատանքային օրը ոչ մի հետաքրքիր բան չի ներառում իր մեջ կամ պարզապես ձանձրալի է, ապա հանրավոր է, որ Դուք համապատասխան թիմում չեք աշխատում, այնպես չէ՞։

Դառնալ Թիսիօ-ի մի մասնիկը

Մեր նպատակը

Մեր նպատակն է մատուցել բարձրորակ ծառայությունններ, որոնք կհամապատասխանեն ձեր պահանջներին, ինչպես նաև ստեղծել այնպիսի ծրագիր, որի օգտագործումը դյուրին և հաճելի կլինի ձեզ համար։ Ավելի լավ է ոչինչ չանել, քան ստեղծել մի բան, որը կբարդացնի պատվիրատուի առօրյան, թեկուզ չնչին չափով։ Մենք չենք մոռանում նաև աշխատանքային գործընթացը առավել արդյունավետ և հետաքրքիր դարձնելու մասին։ Տարիների ընթացքում մենք ստեղծել ենք ծրագրային այնպիսի լուծումներ, որոնք հեշտացնում են պատվիրատուի առօրյան և բիզնեսի կառավարումը, և իհարկե այդ ամենը մի փոքր համեմել ենք հումորով։

Կապ հաստատել

Կարող եք կապ հաստատել մեզ հետ այս ձևաչափով։ Մենք մշտապես ուրախ ենք լսել Ձեզ և ուշադիր ենք Ձեր հաղորդագրությունների և հարցումների նկատմամբ։
Ուղարկել