Main Loader

Զարգացրու քո կյանքը

Մեր մասին

TCO-ն վեբ և մոբայլ ծրագրավորմամբ զբաղվող ընկերություն է՝ հիմնադրված 2016թ.-ին Հայաստանում: Տարիների ընթացքում TCO-ն կայացավ՝ հիմքում ունենալով աշխատանքային էթիկայի կարևորագույն գաղափարները՝ վստահություն, հուսալիություն և բարեխղճություն: Այժմ մեր թիմը մեծապես աճել է և ունի մասնաճյուղեր Երևանում և Գյումրիում: TCO-ն կարողացել է գործարար հեղինակություն ձեռք բերել թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկայում: Մեր փորձառու մասնագետները տրամադրում են բարձրորակ վեբ և բջջային հավելվածների ծրագրավորման ծառայություններ ամբողջ աշխարհում: Մեր ծառայությունների որակի կարևոր ապացույցը մեր հաճախորդների կարծիքներն են, որոնք կարող եք տեսնել մեր կայքում:

Արդյունավետություն

TCO-ն ապահովում է կայուն հաճախորդամետ և ճկուն քաղաքականություն: Մեր մասնագետները կմշակեն Ձեր բիզնեսի պահանջներին համապատասխան լուծումներ՝ տրամադրելով լավագույն արդյունքները խելամիտ ժամկետներում:

Որակ

Ձեր ակնկալիքները լիովին արդարացնելը մեր առաջնահերթությունն է: Մեր ծրագրավորողները քրտնաջան աշխատում են, որպեսզի ապահովեն բարձր որակ և նախագծերի ժամանակին իրականացում:

Անհատական մոտեցում

TCO-ում անհատական մոտեցումը մեծապես կարևորվում է: Մենք կկազմենք անհատական ռազմավարություն՝ նախագիծը Ձեր բիզնեսի նպատակներին համապատասխան կյանքի կոչելու համար:

Արդյունավետություն

TCO-ն ապահովում է կայուն հաճախորդամետ և ճկուն քաղաքականություն: Մեր մասնագետները կմշակեն Ձեր բիզնեսի պահանջներին համապատասխան լուծումներ՝ տրամադրելով լավագույն արդյունքները խելամիտ ժամկետներում:

TCO Թիմ

ellipses
team image
team image
team image
team image

ՉՆԱՅԱԾ ՈՐ ՍԿՍԵԼ ԵՆՔ ՎԵԲ-ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄԻՑ․․․

TCO-ի կարևորագույն նվաճումներից է մեր ներդրումը Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման մեջ: Տարիների ընթացքում մեր թիմը ոչ միայն ավելացրել է ՏՏ մասնագետների քանակը՝ նոր աշխատատեղերի և դասընթացների շնորհիվ, այլև փոխել է ՏՏ շուկան առհասարակ: Տեղական տնտեսության զարգացումը՝ մեր կարողությունների չափով, մեր գլխավոր նպատակներից մեկն է: Եվ որ ամենանշանակալին է, մենք կարողացել ենք կառուցել ամուր և երկարաժամկետ հարաբերություններ թե՛ տեղական, թե՛ միջազգային հաճախորդների հետ: Իսկ հաճախորդների հետ հաջողակ հարաբերությունների պահպանման գրավականը ոչ միայն մեր ծառայությունների որակն է, այլև մեր վստահելի ու հաճախորդամետ քաղաքականությունը: Մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին և կարգախոսին. հարգանք մեր, մեր աշխատանքի և հաճախորդի նկատմամբ:

about

Անվճար խորհրդատվություն

Իրականություն դարձրեք բիզնես գաղափարները։ TCO Team-ում մենք պատասխանատու ենք Ձեր գաղափարները ռեալիզացնելու Խորհրդակցության ընթացքում մենք կուսումնասիրենք Ձեր նախագիծը, կհասկանանք Ձեր նպատակները և կառաջարկենք մոտեցումներ, որոնց միջոցով կարող ենք Ձեր նպատակները իրականություն դարձնել: Սա Ձեր հնարավորությունն է օգտագործելու հարուստ գիտելիքներ, փորձ և նորարարություններ:

Բաց մի թողեք նորարարության, ստեղծագործելու և հաջողության հասնելու այս բացառիկ հնարավորությունը:

Դիմել հիմա
Դիմել հիմա

Տեղեկացրեք ձեր նախագծի մասին

Տեղեկացրեք ձեր նախագծի մասին