SIXT-ն աշխարհում մեքենաների վարձակալությամբ զբաղվող ամենախոշոր ցանցերից է: Ընկերությունը տրամադրում է մեքենաների վարձակալության, քարփուլինգի և վարորդներ վարձելու տարատեսակ ծառայություններ ամբողջ աշխարհում:
Copart-ը տրանսպորտային միջոցների առցանց աճուրդների և այլ ծառայությունների, ինչպիսիք են ապահովագրությունը, մեքենաների վարձույթը, համաշխարհային մատակարար է ավտոմեքենաների վերավաճառողներին աշխարհի 11 երկրներում։
TCO Team-ի մեր նվիրված թիմը ներդրել է իր ստեղծագործական ջանքերը՝ կառուցելու բացառիկ հավելված, որը համատեղում է ցնցող UI/UX դիզայնը անթերի ֆունկցիոնալության հետ:
Moni-ն պարունակում է գործիքների և առանձնահատկությունների բազմազան հավաքածու, հանդիսանալով լավագույն վայրը կրիպտոարժույթների աշխարհ սուզվելու համար՝ անկախ նրանից, թե ով եք դուք՝ վաճառող, թե ներդրող:
1936 թվականի դեկտեմբերի 12-ին հայկական առաջին հնչյունային ֆիլմի ցուցադրումով տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնի բացումը:
Այժմ կինոթատրոնը համագործակցում մի շարք հայտնի ընկերությունների հետ՝ The Walt Disney Company, Sony Pictures, Paramount Pictures, 20th Century Fox, DreamWorks, Universal Studios, Warner Bros, ֆիլմացանկում ներառելով համաշխարհային լավագույն ֆիլմերը:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնն այսօր դինամիկ զարգացող բուժհաստատություններից է Հայաստանում, որն ապահովում է եվրոպական չափորոշիչներին համապատասխան բազմապրոֆիլ և բարձրակարգ բուժօգնություն:
Hermitage-ը ներկայացնում է բացառիկ օծանելիքների լայն տեսականի համաշխարհային ամենահայտնի բրենդներից: Հայաստանում օծանելիքի խանութների ամենամեծ ցանցերից մեկը լինելուց բացի, այստեղ կարելի է նաև գտնել դիմահարդարման պարագաներ, դեմքի և մարմնի խնամքի միջոցներ և այլն։
Բացահայտեք Voltera-ի՝ արևային վահանակների վստահելիությունը: TCO-ն իրագործել է գեղեցիկ և համահունչ UI/UX դիզայն և ընդհանուր վեբ կայքի կառուցում։ Բացահայտեք արևային էներգիայի հզորությունը Voltera-ի հետ՝ արևային մարտկոցների առաջատար մատակարար: Համագործակցեք TCO-ի հետ՝ վեբ կայքի մշակման բացառիկ փորձի համար:
Սփյուռը տեղեկատվական ընկերություն է, որը, սկսած 1992 թվականից, կայունորեն իրականացնում է Հայաստանի կազմակերպությունների մասին տեղեկությունների հավաքում, մշակում և անվճար տարածում։
Ցայգը հայտնի լրատվական կազմակերպություն է՝ տեղակայված Հայաստանում: Կայքը տրամադրում է նորություններ զանազան թեմաներով՝ առօրյա կյանք, քաղաքականություն, տնտեսություն, մշակույթ և այլն:
Benzeen Auto Parts-ն ավտոպահեստամասերի ամենամեծ առցանց խանութներից մեկն է ԱՄՆ-ում: Այն տրամադրում է բարձրորակ ավտոպահեստամասեր տարբեր մակնիշի մեքենաների համար, ինչպես նաև հաճախորդների արագ սպասարկում, առաքում և երաշխիքի ապահովում:
Dashlytics-ը Google Analytics-ի տվյալների վիզուալացման հարթակ է, որի նպատակն է վեբ վերլուծության տվյալները դարձնել ավելի հասանելի: Կազմակերպությունը ստեղծում է առանցքային ցուցանիշների աղյուսակներ, որոնք կապահովեն հաշվետվությունների և վերլուծությունների հեշտ և արագ իրականացումը:
Medisafe-ի միջոցով դուք ստանում եք անհատականացված հիշեցումներ Ձեր դեղորայքից յուրաքանչյուրի ընդունման և նրանց փոխազդեցության կարևոր նախազգուշացումների մասին։
Portfolio Spotlight-ն անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող միջազգային ընկերություն է, որի նպատակն է օգնել անշարժ գույքի գործակալներին և ֆինանսական խորհրդատուներին՝ իրենց հաճախորդների համար ներդրումների իրականացման նախագծեր գտնելու հարցում:
YouRulz-ը հանդիսանում է բարձրորակ խաղային հարթակ սպորտի բոլոր սիրահարների համար: Ընկերությունը կարողացել է տարիների ընթացքում մեծապես ընդլայնվել՝ ընդգրկելով սպորտային խաղերի մեծ տեսականի և համագործակցելով սպորտի ոլորտի լավագույն ներկայացուցիչների հետ:
Rica-ն արտադրում է մազերի խնամքի և բուժման միջոցներ, անելով դա մեծ պատասխանատվությամբ և առանց կենդանիների վրա փորձարկումների՝ օգտագործելով ամենաբարձր որակի ռեսուրսներն ու բաղադրիչները։
Litokol ընկերությունն իրականացնում է բարձրորակ շինարարական նյութերի, մասնավորապես սոսինձների, ներքին և արտաքին հարդարման սվաղանյութերի, կարանյութերի, ծեփամածիկների արտադրություն`ամենատարբեր կերամիկական սալիկների, խճանկարի, բնական քարերի, կղմինդրների փակցման համար, ինչպես նաև ջերմա և ձայնամեկուսիչ նյութերի արտադրություն`լողավազանների, շինությունների ճակատային մասերի և այլ համապատասխան վայրերի վերանորոգման համար:
Carplace-ը հանդիսանում է մեքենաների վաճառքով և վարձակալությամբ զբաղվող ամենամեծ հարթակներից մեկը Հայաստանում: Այստեղ կարելի է գտնել ամեն ինչ, կապված մեքենաների հետ։
Digitech AM -ը վերջերս ստեղծված միջազգային ընկերություն է Հայաստանում, որը մասնագիտացած է տեղեկատվական տեխնոլոգիաների, տեխնիկական աջակցության և զարգացման ոլորտներում: Digitech AM -ի գործունեության հիմնական ուղղություններն են հաճախորդների աջակցությունը, տեխնիկական աջակցությունը, frontend/backend-ի մշակումը, ինչպես նաև գրաֆիկ դիզայնը:
Triberr-ը մարքեթինգային ծառայությունների հարթակ է, որ միավորում է տարբեր բրենդների՝ ստեղծելով արդյունավետ հեղինակահենք մարքեթինգային արշավներ: Կազմակերպության նպատակն է օգնել բլոգերներին, փոքր և միջին բիզնեսի սեփականատերներին և սոցիալական ցանցերի հեղինակավոր անձանց ընդլայնել իրենց լսարանը և ավելի ամրապնդել դիրքերն առցանց դաշտում:
ECDOE-ն Հարավաֆրիկյան Հանրապետության Արևելյան Քեյփ վարչական շրջանի կրթության ոլորտի կարևորագույն բաժանմունքն է՝ պատասխանատու տեղի հանրային դպրոցների վերահսկման համար:
TEFL Vietnam-ն առաջարկում է անգլերենի (TEFL) չորսշաբաթյա դասընթաց Վիետնամում: Դասընթացի ավարտին կտրվի վկայական՝ հաստատված Ավստրալիայում հավատարմագրված ընկերության կողմից: Լավագույն ուսանողներին հնարավորություն կտրվի դասավանդել անգլերեն՝ Վիետնամի տարբեր լեզվի կենտրոններում:
Cerlingo-ն օտար լեզուների թեստավորման և սերտիֆիկացման հարթակ է՝ պրոֆեսիոնալ թիմով, որում ընդգրկված են փորձառու լեզվաբաններ և թարգմանական նախագծերի ղեկավարներ: Cerlingo-ի սերտիֆիկացում ստացած ցանկացած մասնագետ վստահաբար կարող է համարվել բարձր որակավորում ունեցող թարգմանիչ, սրբագիր կամ խմբագիր:
Sparsis-ն առաջարկում է գովազդային և մարքեթինգային ծառայություններ Հայաստանում և արտերկրում: Կազմակերպությունը տրամադրում է մարքեթինգային ծառայությունների փաթեթներ՝ բարձրացնելով բիզնեսի գործարար հեղինակությունը և առցանց ներկայությունը:
Carlist-ը մեքենաների առք ու վաճառքով զբաղվող մալայզիական հայտնի կազմակերպություն է: Բացի մեքենաների առք ու վաճառքից, Carlist.my-ը նաև առաջարկում է ավտովարկեր և ապահովագրական ծառայություններ:
TVDB-ն հեռուստատեսային ծրագրեր և ֆիլմեր դիտելու կայք է:: Այն հանդիսանում է ամենաճշգրիտ, լիարժեք և միևնույն ժամանակ, ամենահասանելի ու մատչելի ժամանցային բովանդակությամբ կայքերից մեկն աշխարհում:
BeInterns-ը միավորում է գործատուներին և ուսանողներիին մեկ հարթակում: Այստեղ ուսանողները կարող են գտնել պրակտիկայի և աշխատանքի բազում հնարավորություններ, իսկ գործատուները՝ թարմ գաղափարներով աշխատակիցներ: