back

Կարճ ուղեցույց․ ինչպես ստեղծել առաջին վեբ կայքը

by Ksajikyan for Design, SEO, Technology, Testing
Կարճ ուղեցույց․ ինչպես ստեղծել առաջին վեբ կայքը

Այսօր թվային աշխարհում սեփական վեբ կայք ունենալը ոչ միայն պրոֆեսիոնալ է թվում, այլ նաև նոր հնարավորություններ է բացում։ Այս ուղեցույցը շատ կօգնի հատկապես սկսնակ մասնագետներին՝ այն ուսանողներին ովքեր նոր են ավարտել վեբ ծրագրավորման դասընթացը

1. Սահմանեք կայքի նպատակը
Նախքան ստեղծման գործընթացն սկսելը, հստակ պետք է հասկանալ՝ ինչի համար է կայքը նախատեսված լինելու։ Օրինակ՝

     1) անձնական բլոգ
     2) առցանց խանութ
     3) կրթական հարթակ
     4) պորտֆոլիո և այլն

Նպատակը որոշելուց հետո պարզ կլինի, թե որ գործիքներն են անհրաժեշտ։

2․ Ընտրեք հարթակը

 Սկսնակների համար ամենահարմար լուծումները՝
    
     1) WordPress – բազմաֆունկցիոնալ և հեշտ կառավարելի
     2) Wix կամ Squarespace  – drag-and-drop տարբերակներ, շատ արագ կայք ստեղծելու համար
     3) Webflow – ավելի առաջադեմ, բայց հարմար ժամանակակից դիզայնների համար

Եթե ուզում եք ծրագրավորել ինքնուրույն, կարող եք սկսել HTML, CSS և JavaScript լեզուներից:

3. Ընտրեք հոսթինգ և դոմեյն

Ձեր կայքը համացանցում հասանելի դարձնելու համար անհրաժեշտ է՝

     1) Դոմեյն անուն
     2) Հոսթինգ

Ամենահայտնի հոսթինգ փրովայդերները՝

     1) Bluehost
     2) SiteGround
     3) Hostinger

Եթե նոր եք սկսում, կարող եք ընտրել մատչելի shared hosting տարբերակ:

4. Կայքի կառուցում և դիզայն

    1) Ընտրեք հարմար template կամ theme
    2) Օգտագործեք պարզ և մաքուր դիզայն
    3) Հարմարեցրեք գույները, տառատեսակները և դասավորությունը Ձեր բրենդին           համապատասխան
    4) Կառուցեք հիմնական էջերը՝
                  1. Գլխավոր էջ
                  2. Մեր մասին
                  3. Ծառայություններ
                  4. Կոնտակտներ


5. Ավելացրեք ֆունկցիոնալություն

    Կայքն առավել արդյունավետ դարձնելու համար՝

     1) Contact form ուսանողների գրանցման համար
     2) Blog բաժին SEO-ի համար
     3) SEO plugins` որոնողական համակարգերում ավելի լավ երևալու համար
     4) Google Analytics` այցելությունները հետևելու համար

6. Հրապարակեք և տարածեք

     Կայքը պատրաստ է, հիմա պետք է այն հրապարակեք

     1) Կիսվեք կայքի հղումով Facebook-ում,  Instagram-ում և LinkedIn-ում
     2) Օգտագոռծեք նպատակային գովազդ՝ թիրախավորեք համապատասխան լսարանին
     3) Սկսեք բլոգ վարել՝ հետաքրքրող թեմաներով, որպեսզի կայքն ավելի հաճախ հայտնվի  Google-ի որոնման արդյունքներում

Առաջին վեբ կայքն ստեղծելը կարող է թվալ շատ բարդ, բայց իրականում այն դառնում է հետաքրքիր ու հասանելի գործընթաց, եթե քայլ առ քայլ մոտենաք։ Կարևոր է հստակ սահմանել նպատակը, հասկանալ թե ինչի համար եք ստեղծում կայքը՝ բիզնեսի զարգացում, անձնական բլոգ, պորտֆոլիո կամ օրինակ կրթական հարթակ։ Այնուհետև պետք է ընտրել հարմար հարթակ և գործիքներ, որոնք կօգնեն ձեզ հասնել նպատակին՝ անկախ նրանից ծրագրավորում եք զրոյից, թե օգտագործում պատրաստի լուծումներ։ Կարևոր է նաև մտածել դիզայնի մասին, կայքը պետք է լինի պարզ, օգտագործողի համար բովանդակալից և հասկանալի։

Վեբ կայքը պարզապես էջ չէ համացանցում, այն կարող է դառնալ ձեր բիզնեսի զարգացման շարժիչ ուժը, հաճախորդների ներգրավման գործիքը և բրենդի ճանաչելիության բարձրացման միջոցը։ Ճիշտ կառուցված ու նպատակային կայքը կարող է օգնել հասնել նոր հնարավորությունների և մեծացնել վաճառքները։

Սկսեք փոքր քայլերից և վստահաբար կհասնեք ցանկալի արդյունքի։

Why Gyumri Needs More IT Professionals
Prev post Why Gyumri Needs More IT Professionals

Gyumri, the second largest city in Armenia, has long been a hub of culture, history…

The Importance of Marketing and SMM in Various Businesses
Next post The Importance of Marketing and SMM in Various Businesses

In today’s competitive market, no business can thrive without effective marketing. Whether you own a…