back

CodeCast 08 | Հայ գործարարի «Software»-ը․ մտածողություն, AI և ամենամեծ միֆերը | Samvel Gevorgyan

by Ksajikyan for Business, Social, Technology, Trending

CODECAST 08-ում հյուրը Սամվել Գևորգյանն է՝ բիզնես խորհրդատու, բիզնես ռազմավարության և կազմակերպությունների զարգացման մասնագետ, ով տասնամյակներ շարունակ աշխատել է հայկական ընկերությունների հետ՝ օգնելով նրանց հաղթահարել աճի մարտահրավերներն ու կառուցել կայուն բիզնեսներ։


Այս թողարկման ընթացքում խոսում ենք ոչ թե բիզնեսի գործիքների, այլ այն ամենի մասին, ինչը կանգնած է յուրաքանչյուր բիզնեսի հիմքում՝ գործարարի մտածողության։ Ի՞նչ միֆեր են տարիներ շարունակ ձևավորվել հայ գործարարի շուրջ։ Արդյո՞ք բոլոր մարդիկ ստեղծված են բիզնեսի համար։ Ինչո՞ւ են նույն ռեսուրսներով մի ընկերություն աճում, իսկ մյուսը՝ ոչ։ Որտե՞ղ է անցնում սահմանը բիզնեսի «hardware»-ի՝ ռեսուրսների, և «software»-ի՝ մտածողության, ռազմավարության ու որոշումների միջև։ Քննարկում ենք նաև այն պահը, երբ սեփականատերն ինքն է դառնում իր բիզնեսի գլխավոր սահմանափակումը, խոսում ենք ամենաթանկ սխալների, AI-ի ազդեցության, ինչպես նաև այն մասին, թե ինչպիսին է լինելու ապագայի հայ գործարարը։ Եթե զբաղվում եք բիզնեսով, ղեկավարում եք թիմ, մտածում եք սեփական գործ սկսելու մասին կամ պարզապես ցանկանում եք ավելի խորությամբ հասկանալ, թե ինչն է իրականում որոշում հաջողությունը, այս թողարկումը ձեզ համար է։

Այս թողարկման ընթացքում խոսում ենք ոչ թե բիզնեսի գործիքների, այլ այն ամենի մասին, ինչը կանգնած է յուրաքանչյուր բիզնեսի հիմքում՝ գործարարի մտածողության։

Ի՞նչ միֆեր են տարիներ շարունակ ձևավորվել հայ գործարարի շուրջ։ Արդյո՞ք բոլոր մարդիկ ստեղծված են բիզնեսի համար։ Ինչո՞ւ են նույն ռեսուրսներով մի ընկերություն աճում, իսկ մյուսը՝ ոչ։
Որտե՞ղ է անցնում սահմանը բիզնեսի «hardware»-ի՝ ռեսուրսների, և «software»-ի՝ մտածողության, ռազմավարության ու որոշումների միջև։ Քննարկում ենք նաև այն պահը, երբ սեփականատերն ինքն է դառնում իր բիզնեսի գլխավոր սահմանափակումը, խոսում ենք ամենաթանկ սխալների, AI-ի ազդեցության, ինչպես նաև այն մասին, թե ինչպիսին է լինելու ապագայի հայ գործարարը։

Եթե զբաղվում եք բիզնեսով, ղեկավարում եք թիմ, մտածում եք սեփական գործ սկսելու մասին կամ պարզապես ցանկանում եք ավելի խորությամբ հասկանալ, թե ինչն է իրականում որոշում հաջողությունը, այս թողարկումը ձեզ համար է։

Prev post CodeCast 07 | Վաճառքների նոր իրականությունը | Anush Apikyan

CODECAST 07-ում հյուրը Անուշ Ափիկյանն է՝ վաճառքների մասնագետ, ով ունի 15+ տարվա փորձ վաճառքների ոլորտում։…