back

CodeCast 08 | Հայ գործարարի «Software»-ը․ մտածողություն, AI և ամենամեծ միֆերը | Samvel Gevorgyan

by Ksajikyan for Business, Social, Technology, Trending

CODECAST 08-ում հյուրը Սամվել Գևորգյանն է՝ բիզնես խորհրդատու, բիզնես ռազմավարության և կազմակերպությունների զարգացման մասնագետ, ով տասնամյակներ շարունակ աշխատել է հայկական ընկերությունների հետ՝ օգնելով նրանց հաղթահարել աճի մարտահրավերներն ու կառուցել կայուն բիզնեսներ։


Այս թողարկման ընթացքում խոսում ենք ոչ թե բիզնեսի գործիքների, այլ այն ամենի մասին, ինչը կանգնած է յուրաքանչյուր բիզնեսի հիմքում՝ գործարարի մտածողության։ Ի՞նչ միֆեր են տարիներ շարունակ ձևավորվել հայ գործարարի շուրջ։ Արդյո՞ք բոլոր մարդիկ ստեղծված են բիզնեսի համար։ Ինչո՞ւ են նույն ռեսուրսներով մի ընկերություն աճում, իսկ մյուսը՝ ոչ։ Որտե՞ղ է անցնում սահմանը բիզնեսի «hardware»-ի՝ ռեսուրսների, և «software»-ի՝ մտածողության, ռազմավարության ու որոշումների միջև։ Քննարկում ենք նաև այն պահը, երբ սեփականատերն ինքն է դառնում իր բիզնեսի գլխավոր սահմանափակումը, խոսում ենք ամենաթանկ սխալների, AI-ի ազդեցության, ինչպես նաև այն մասին, թե ինչպիսին է լինելու ապագայի հայ գործարարը։ Եթե զբաղվում եք բիզնեսով, ղեկավարում եք թիմ, մտածում եք սեփական գործ սկսելու մասին կամ պարզապես ցանկանում եք ավելի խորությամբ հասկանալ, թե ինչն է իրականում որոշում հաջողությունը, այս թողարկումը ձեզ համար է։

Այս թողարկման ընթացքում խոսում ենք ոչ թե բիզնեսի գործիքների, այլ այն ամենի մասին, ինչը կանգնած է յուրաքանչյուր բիզնեսի հիմքում՝ գործարարի մտածողության։

Ի՞նչ միֆեր են տարիներ շարունակ ձևավորվել հայ գործարարի շուրջ։ Արդյո՞ք բոլոր մարդիկ ստեղծված են բիզնեսի համար։ Ինչո՞ւ են նույն ռեսուրսներով մի ընկերություն աճում, իսկ մյուսը՝ ոչ։
Որտե՞ղ է անցնում սահմանը բիզնեսի «hardware»-ի՝ ռեսուրսների, և «software»-ի՝ մտածողության, ռազմավարության ու որոշումների միջև։ Քննարկում ենք նաև այն պահը, երբ սեփականատերն ինքն է դառնում իր բիզնեսի գլխավոր սահմանափակումը, խոսում ենք ամենաթանկ սխալների, AI-ի ազդեցության, ինչպես նաև այն մասին, թե ինչպիսին է լինելու ապագայի հայ գործարարը։

Եթե զբաղվում եք բիզնեսով, ղեկավարում եք թիմ, մտածում եք սեփական գործ սկսելու մասին կամ պարզապես ցանկանում եք ավելի խորությամբ հասկանալ, թե ինչն է իրականում որոշում հաջողությունը, այս թողարկումը ձեզ համար է։

Prev post CodeCast 07 | Վաճառքների նոր իրականությունը | Anush Apikyan

CODECAST 07-ում հյուրը Անուշ Ափիկյանն է՝ վաճառքների մասնագետ, ով ունի 15+ տարվա փորձ վաճառքների ոլորտում։…

Ինչպե՞ս մոբայլ հավելվածը 2 տարում դարձավ 20 խանութի վաճառքին համարժեք ալիք
Next post Ինչպե՞ս մոբայլ հավելվածը 2 տարում դարձավ 20 խանութի վաճառքին համարժեք ալիք

50+ ավելի խանութ, 4 երկիր և ընդամենը 2 տարվա ընթացքում մոբայլ հավելվածի վաճառքներ, որոնք հասան մոտ 20 ֆիզիկական խանութների վաճառքների ընդհանուր մակարդակին։ Սա մեր գործընկերներից մեկի հետ իրականացրած նախագծի արդյունքն է։ Այս պատմությունը միայն տեխնոլոգիայի մասին չէ։ Այն այն մասին է, թե ինչպես կարելի է ճիշտ կառուցված թվային պրոդուկտի միջոցով մեծացնել վաճառքները, վերադարձնել հաճախորդներին և ստեղծել նոր բիզնես հնարավորություններ՝ առանց ֆիզիկական ենթակառուցվածքը նույն տեմպով ընդլայնելու։ Երբ օնլայն խանութ ունենալը բավարար չէ Մեր գործընկերը մանրածախ առևտրի ոլորտում գործող ընկերություն է, որն ունի ավելի քան 50 խանութ սրահ՝ 4 տարբեր երկրներում։ Նման մասշտաբի բիզնեսի համար օնլայն վաճառքի մեկնարկը պարզապես ապրանքները կայքում տեղադրելու կամ հավելված ստեղծելու հարց չէ։ Իրական մարտահրավերն ավելի մեծ է՝ ինչպես ստեղծել թվային միջավայր, որը ոչ միայն կընդունի պատվերներ, այլև կաշխատի որպես վաճառքների աճի շարունակական մեխանիզմ։ TCO-ում մենք աշխատեցինք գործընկերոջ E-commerce ուղղության զարգացման վրա՝ կենտրոնանալով կայքի և մոբայլ հավելվածի վրա։ Մեր մոտեցումը պարզ էր․ թվային ալիքը չպետք է պարզապես կրկնօրինակի ֆիզիկական խանութը։ Այն պետք է հաճախորդին տա լրացուցիչ արժեք և բիզնեսին՝ լրացուցիչ աճի հնարավորություն։ Մոբայլ հավելվածը՝ ոչ թե պարզապես օնլայն խանութ, այլ հաճախորդին վերադարձնելու գործիք Շատ բիզնեսներ մոբայլ հավելվածը պատկերացնում են որպես իրենց ապրանքների կատալոգ՝ հեռախոսի էկրանին։ Բայց դրա իրական ներուժը շատ ավելի մեծ է։ Հավելվածը բիզնեսին հնարավորություն է տալիս մշտական կապ պահպանել հաճախորդի հետ և ճիշտ պահին նրան վերադարձնել գնումների գործընթաց։…