back
CodeCast 01 | Ինքնաճանաչումից դեպի ռեալիզացիա | Lilit Manukyan
CODECAST #01-ում հյուրը Լիլիթն է՝ HR մասնագետ, ում մասնագիտական ճանապարհը սերտորեն կապված է Գյումրիի, կրթության և IT ոլորտի հետ։ Զրույցը կենտրոնացած է մասնագիտության գիտակցված ընտրության, HR-ի դերի, կրթության և ժամանակակից աշխատաշուկայի փոփոխությունների շուրջ։
Քննարկում ենք՝ ինչու է Գյումրին համարվում բարդ շուկա HR մասնագետի համար, ինչպես է ինքնաճանաչումը ազդում կարիերայի վրա, ինչ դեր ունի հասարակությունը մասնագիտական ընտրության հարցում, և ինչ տարբերություն կա տաղանդի ու ունակության միջև։ Խոսում ենք նաև TCO Academy-ի փորձի մասին, որն արդեն ունի շուրջ 900 ավարտած ուսանող և 60% success rate, ինչպես նաև Լիլիթի հաջողված աշխատանքը մեր ուսանողների հետ։ Առանձին անդրադառնում ենք բացասական ֆիդբեքի մշակույթին, ֆորմալ կրթության կարևորությանը, HR պրոցեսների ավտոմատացմանն ու այն գաղափարին, որ IT ոլորտում աշխարհագրական սահմաններն այսօր այլևս որոշիչ չեն։ Թողարկում նրանց համար, ովքեր ուզում են ավելի գիտակցված մոտենալ մասնագիտության ընտրությանը, կառուցել առողջ թիմեր և հասկանալ՝ ինչպես է փոխվում HR-ն ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում։