back

CodeCast 02 | Copywriting և բանակցությունների ուժը բիզնեսում | Ruben Karoyan

by Ksajikyan for SEO, Social, Trending

CODECAST #02-ում հյուրը Ռուբեն Կարոյանն է՝ copywriter, տեքստերի և տեքստային բանակցությունների մասնագետ, «Copywriting 5 օրում» և «Ճիշտ խոսքը գրպանումս» գրքերի հեղինակ։ Այս թողարկման ընթացքում խորանում ենք copywriting-ի իրական դերի մեջ՝ դուրս գալով միայն «գեղեցիկ տեքստ» հասկացությունից և դիտարկելով այն որպես ազդեցության, բանակցության և գործնական հաղորդակցության գործիք։

Քննարկում ենք՝ ինչ է copywriting-ը, ինչպես են տեքստերը օգնում աշխատավայրում և բիզնեսում բանակցել, ինչ անել, երբ քեզ վրա ավել պարտականություններ են դրվում, ինչպես ճանաչել և կառավարել մանիպուլյացիաները, ինչպես աշխատել լղոզված խնդիրների հետ և դիմացինին դրդել գործողության։ Առանձին անդրադառնում ենք նաև B2B բանակցություններին՝ սկսած հանդիպման վայրի ընտրությունից մինչև գնի քննարկում, սպասարկման ոլորտում բանակցությունների կարևորությանը և խնդիրները փուլ առ փուլ լուծելու մտածելակերպին։ Թողարկում նրանց համար, ովքեր ուզում են ուժեղացնել իրենց հաղորդակցությունը, ավելի վստահ բանակցել և օգտագործել բառը որպես գործիք՝ արդյունք ստանալու համար։

Prev post CodeCast 01 | Ինքնաճանաչումից դեպի ռեալիզացիա | Lilit Manukyan

CODECAST #01-ում հյուրը Լիլիթն է՝ HR մասնագետ, ում մասնագիտական ճանապարհը սերտորեն կապված է Գյումրիի, կրթության…

10 Տարի Տեխնոլոգիայի,  7 Տարի Կրթության ԵՎ Զարգացման Ճանապարհին
Next post 10 Տարի Տեխնոլոգիայի, 7 Տարի Կրթության ԵՎ Զարգացման Ճանապարհին

Տեխնոլոգիայի աշխարհում տասը տարին բավականին երկար ճանապարհ է։ Այս ընթացքում փոխվում են միտումները, զարգանում են…