back

CodeCast 03 | Կանանց դերը Տեխնոլոգիական ոլորտում | Gayane Ghandilyan

by Ksajikyan for AI, IT, Management, Technology

CODECAST #03-ում հյուրը Գայանե Ղանդիլյանն է՝ IT ընկերության՝ Digital Pomegranate-ի համահիմնադիր և գործադիր տնօրենը։ Այս թողարկման ընթացքում խոսում ենք Գայանեի մասնագիտական ճանապարհի մասին՝ ինչպես է մուտք գործել IT ոլորտ, ինչ դեր է ունեցել IT լրագրությունը և ինչու երբեմն կարևոր չէ՝ ինչպես ես մտնում ոլորտ, կարևորը մուտքն է․

Հետո արդեն հնարավոր է հասնել քո ցանկալի կետին։ Քննարկում ենք՝ ովքեր են ոգեշնչել Գայանեին, ինչ արժեք ունի հայապահպանությունը բիզնես միջավայրում, և ինչու են ֆունդամենտալ արժեքները որոշիչ երկարաժամկետ հաջողության համար։ Առանձին անդրադառնում ենք Զառա Ինգիլիզյանի կերպարին՝ Նյու Յորքում ապրող հաջողակ հայ կնոջ օրինակին, որը պահպանել է ինքնությունն ու դարձել խորհրդանշական կերպար։

Զրույցը խորանում է նաև ղեկավարության և կազմակերպական մշակույթի թեմաներում․ բոլոր հմտությունները հնարավոր է սովորեցնել, բայց մարդու տեսակ փոխել հնարավոր չէ։ Ինչ պարտավորություն ունի ընկերությունը աշխատակցի զարգացման և մոտիվացիայի հարցում, ինչպես է նորարարությունը երբեմն գալիս «վերևից», ինչու գործատուն պետք է իմանա աշխատակցի խնդիրները, և երբ կարող է ընկերությունը վերածվել աբյուզ միջավայրի։

Խոսում ենք նաև կանանց առաջնորդության մասին՝ ինչու հաճախ կանայք դժվարությամբ են խոսում իրենց ձեռքբերումներից, ինչպես է տնօրենի կյանքում սահմանվում (կամ չի սահմանվում) work-life balance-ը, ինչու է support-ը կենսական ղեկավարի համար, և ինչպես է AI-ը փոխում բիզնես մտածողությունը՝ low-code և no-code լուծումների ինտեգրմամբ։

Թողարկում նրանց համար, ովքեր ուզում են հասկանալ՝ ինչպես կառուցել արժեքահեն ընկերություն, զարգացնել առաջնորդական մտածողություն և համադրել ինքնությունը, տեխնոլոգիան և բիզնեսը։

10 Տարի Տեխնոլոգիայի,  7 Տարի Կրթության ԵՎ Զարգացման Ճանապարհին
Prev post 10 Տարի Տեխնոլոգիայի, 7 Տարի Կրթության ԵՎ Զարգացման Ճանապարհին

Տեխնոլոգիայի աշխարհում տասը տարին բավականին երկար ճանապարհ է։ Այս ընթացքում փոխվում են միտումները, զարգանում են…

Next post CodeCast 04 | Ինչպես կառուցել բիզնես Գյումրիում․ Բիզնես ակումբի դերը | Artak Gevorgyan

CODECAST #04-ում այս անգամ հյուրը Արտակ Գևորգյանն է՝ ձեռնարկատեր, Link Company և Premium Gas ընկերությունների…