back

CodeCast 04 | Ինչպես կառուցել բիզնես Գյումրիում․ Բիզնես ակումբի դերը | Artak Gevorgyan

CODECAST #04-ում այս անգամ հյուրը Արտակ Գևորգյանն է՝ ձեռնարկատեր, Link Company և Premium Gas ընկերությունների համահիմնադիր, ինչպես նաև բիզնես համայնքի ակտիվ անդամ։ Այս զրույցում խոսում ենք Գյումրիի բիզնես միջավայրի, ձեռնարկատիրության ճանապարհի, կրթական նախաձեռնությունների և քաղաքի ապագայի մասին։

Արտակը կիսվում է իր փորձով՝ բիզնես ստեղծելու, համայնք կառուցելու և Գյումրիի զարգացման մեջ ներդրում ունենալու մասին։ Քննարկում ենք նաև «Մանթաշյանց» բիզնես ակումբի դերը, նեթվորքինգի կարևորությունը, ինչպես նաև կրթական նախագծերը, որոնք կարող են փոխել համայնքը։ Զրույցը բացում է նաև Գյումրիի IT համայնքի հնարավորությունները և մարտահրավերները, ինչպես նաև այն արժեքները, որոնք առաջնորդում են Արտակի գործունեությունը։

Թողարկում նրանց համար, ովքեր հետաքրքրված են ձեռնարկատիրությամբ, համայնքի զարգացմամբ և Գյումրիի ապագայով։

Prev post CodeCast 03 | Կանանց դերը Տեխնոլոգիական ոլորտում | Gayane Ghandilyan

CODECAST #03-ում հյուրը Գայանե Ղանդիլյանն է՝ IT ընկերության՝ Digital Pomegranate-ի համահիմնադիր և գործադիր տնօրենը։ Այս…

Թիմը ներսից #1․ Դիզայն
Next post Թիմը ներսից #1․ Դիզայն

Այս տարի մենք նշում ենք մեր 10-ամյակը։ Տասնամյակ, որը լի է գաղափարներով, փորձով և ամենակարևորը՝…