back

CodeCast 07 | Վաճառքների նոր իրականությունը | Anush Apikyan

by Ksajikyan for AI, IT, Management, SEO, Social

Podcast with Anush Apikyan

CodeCast 07 | Վաճառքների նոր իրականությունը | Anush Apikyan

CODECAST 07-ում հյուրը Անուշ Ափիկյանն է՝ վաճառքների մասնագետ, ով ունի 15+ տարվա փորձ վաճառքների ոլորտում։ Վերջին տարիներին նա խորացել է նաև AI գործիքների կիրառման մեջ՝ օգնելով բիզնեսներին անգամ եռապատկել վաճառքները, կրճատել ծախսերը և ավելի արդյունավետ աշխատել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում։

Անուշի պորտֆոլիոյում կան տարբեր չափի բիզնեսներ՝ ստարտափներից մինչև խոշոր ընկերություններ, ինչպես նաև համագործակցություններ Google-ի, Booking.com-ի և Meta-ի հետ։ Բացի այդ, նա ունի գործնական փորձ հյուրանոցային և հյուրընկալության ոլորտում։

Այս թողարկման ընթացքում խոսում ենք վաճառքների նոր իրականության մասին։ Ինչու՞ այսօր outbound-ը, cold email-ները և LinkedIn outreach-ը այլևս չեն աշխատում նախկինի պես։ Ինչպե՞ս են փոխվել միջազգային շուկաները և ինչ նոր մոտեցումներ են անհրաժեշտ վաճառքներում հաջողելու համար։

Քննարկում ենք նաև IT ընկերությունների կողմից սեփական պրոդուկտների ստեղծման միտումը, շուկայում պահանջված լուծումները, AI-ի կիրառումը վաճառքներում և այն հնարավորությունները, որոնք բացվում են ոչ միայն IT, այլ նաև horeca և այլ ոլորտների բիզնեսների համար։ Առանձին անդրադառնում ենք աշխատաշուկային և այն հարցին, թե ինչպես պետք է մասնագետը կարողանա «վաճառել» ինքն իրեն, ներկայացնել իր արժեքը և առանձնանալ մրցակցային միջավայրում։

Զրույցի ընթացքում նաև խոսում ենք TCO-ի և Անուշ Ափիկյանի հետ մեկնարկող նոր պրակտիկ դասընթացների մասին, որոնք ուղղված են վաճառքների, AI գործիքների և բիզնեսի զարգացման իրական կիրառական հմտությունների փոխանցմանը։

📲 ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
✈️ Telegram @geghamk
📸 Instagram՝ https://www.instagram.com/ksajikyan/
📘 Facebook՝ https://www.facebook.com/ksajikyan
🎵 TikTok՝ https://www.tiktok.com/@gegham.ksajikyan

#CodeCast #podcast #linkcompany #Հայաստան #tcoteam #ksajikyan

Prev post CodeCast 06 | Ինչպես կառուցել անձնական բրենդ LinkedIn-ում և հաղթել | Gor Karapetyan

CODECAST-ում հյուրը Գոռ Կարապետյանն է՝ մարքեթինգի մասնագետ, Targeting և Simple Business Academy ընկերությունների համահիմնադիր և…