CodeCast 06 | Ինչպես կառուցել անձնական բրենդ LinkedIn-ում և հաղթել | Gor Karapetyan
CODECAST-ում հյուրը Գոռ Կարապետյանն է՝ մարքեթինգի մասնագետ, Targeting և Simple Business Academy ընկերությունների համահիմնադիր և գործադիր տնօրեն։ Այս թողարկման ընթացքում խոսում ենք LinkedIn-ի իրական արժեքի մասին՝ որպես ոչ միայն սոցիալական հարթակ, այլ գործիք անձնական բրենդ կառուցելու, վաճառքներ բերելու և բիզնես զարգացնելու համար։
Անդրադառնում ենք նաև LinkedIn Local Yerevan նախաձեռնությանը, որը միավորում է մարդկանց օնլայնից դուրս՝ իրական կապեր ստեղծելու համար։ Զրույցի ընթացքում խորանում ենք մարքեթինգի ժամանակակից իրականության մեջ՝ քննարկելով դրա տրանսֆորմացիան, AI-ի ազդեցությունը և այն, թե ինչպես են բիզնեսները կարողանում օգտագործել տեխնոլոգիաները ավելի արդյունավետ աշխատելու համար։ Խոսում ենք նաև Targeting ընկերության փորձի մասին, ինդուստրիաների, որոնց վրա թիմը կենտրոնացած է, և ապագա պլանների մասին։ Առանձին անդրադառնում ենք Գոռի գրքերին՝ «Հաջողության թաքնված կողմը» և «Պրոակտիվ առաջնորդը», դրանց գաղափարներին և այն մտածողությանը, որը ձևավորում է առաջնորդներին։ Քննարկում ենք նաև բիզնես համայնքների դերը (ԱՏՁՄ, Մանթաշյանց, ICC, ARMCHAM, ՏՀՏԳՄ) և այն արժեքը, որը դրանք տալիս են անհատին և գործարարին։ Զրույցի ավարտին խոսում ենք նաև Գյումրիի մասին՝ նրա ներուժի, կրթական նախաձեռնությունների և ապագայի հնարավորությունների շուրջ։ Թողարկում նրանց համար, ովքեր ուզում են զարգացնել անձնական բրենդը, ուժեղացնել հաղորդակցությունը և հասկանալ՝ ինչպես օգտագործել ժամանակակից գործիքները բիզնեսում։