back

CodeCast 05 | IT-ն Հայաստանում, ինքնարժեք, AI և ապագա | Gurgen Gharibyan

by Ksajikyan for AI, Gyumri, History, IT



CODECAST #05-ում հյուրը Գուրգեն Ղարիբյանն է՝ ձեռնարկատեր, Գյումրիի բիզնես համայնքի ակտիվ ներկայացուցիչ, «Առաջատար ձեռնարկությունների միության» Գյումրի մասնաճյուղի ղեկավար և «Մանթաշյանց» բիզնես ակումբի անդամ։

Այս թողարկման ընթացքում խոսում ենք Հայաստանի բիզնես միջավայրի իրական խնդիրների մասին՝ փոքր շուկա, արտահանման դժվարություններ, մրցունակության խնդիրներ և աշխատուժի ներգրավման մարտահրավերներ։ Քննարկում ենք՝ ինչու է բիզնեսի համար կարևոր նվազեցնել ինքնարժեքը և ինչ գործիքներով կարելի է դա անել՝ հատկապես տեխնոլոգիաների և AI-ի օգնությամբ։ Զրույցի ընթացքում անդրադառնում ենք նաև, թե ինչպես կարող են ընկերությունները օպտիմալացնել իրենց ներքին պրոցեսները, նվազեցնել ծախսերը և բարձրացնել արդյունավետությունը՝ կիրառելով ժամանակակից լուծումներ։ Խոսում ենք նաև այն մասին, թե ինչու է այսօր կարևոր ոչ թե պարզապես օգտագործել պատրաստի գործիքներ, այլ ստեղծել կոնկրետ բիզնեսին համապատասխան լուծումներ։ Առանձին քննարկում ենք կրթության դերը, մասնագիտությունների փոփոխվող ապագան, AI-ի ազդեցությունը աշխատաշուկայի վրա, ինչպես նաև բիզնես համայնքների՝ «Առաջատար ձեռնարկությունների միության» և «Մանթաշյանց» ակումբի ազդեցությունը։ Թողարկում նրանց համար, ովքեր ուզում են հասկանալ՝ ինչպես զարգացնել բիզնեսը Հայաստանում, կիրառել տեխնոլոգիաները ճիշտ և կառուցել արդյունավետ համակարգեր։

Թիմը ներսից #3։ 10-ը 10-ի մասին
Prev post Թիմը ներսից #3։ 10-ը 10-ի մասին

Մեր 10-ամյակին նվիրված հարցազրույցների շարքը շարունակում ենք մեր Երևանի և Գյումրու գրասենյակների գլխավոր մարքեթինգ մենեջերի՝…