back

Թիմը ներսից #3։ 10-ը 10-ի մասին

by Ksajikyan for History, IT, Management
Թիմը ներսից #3։ 10-ը 10-ի մասին

Մեր 10-ամյակին նվիրված հարցազրույցների շարքը շարունակում ենք մեր Երևանի և Գյումրու գրասենյակների գլխավոր մարքեթինգ մենեջերի՝ Լիլիթի հետ զրույցով։ Այս անգամ անդրադարձել ենք նրա անցած ճանապարհին, աշխատանքի ընթացքում կուտակած փորձին և ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին։

— 10 տարի TCO-ում․ ինչպե՞ս կբնութագրես այս ճանապարհը։

Իմ 10 տարիները եղել են աճի, փոփոխությունների և շարունակական զարգացման ճանապարհ։

Սկզբում ամեն ինչ սկսվեց որպես նոր փորձ, նոր միջավայր ու նոր մարդիկ, ես ընդամենը 20 տարեկան էի(Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի) երբ մուտք գործեցի TCO, տարիների ընթացքում դա դարձավ մի երկար պատմություն, որտեղ եղել են տարբեր փուլեր, մարտահրավերներ ու ձեռքբերումներ։

Այս ընթացքում փոխվել է ոչ միայն աշխատանքը, այլ նաև մտածելակերպը՝ թե ինչպես ես մոտենում մարդկանց, գործընթացներին և պատասխանատվությանը։ TCO-ի հետ այս ճանապարհն ինձ տվել է հնարավորություն տեսնելու, թե ինչպես է ձևավորվում բրենդը և ինչպես է այն զարգանում ժամանակի ընթացքում։

— Ի՞նչ է իրականում անում մարքեթինգ մենեջերն այս միջավայրում։

Շատերի մոտ մարքեթինգը սահմանափակվում է գովազդով, բայց իրականում դա շատ ավելի լայն է։ Այն պահանջում է զգոնություն, պատասխանատվություն, ստեղծագործ միտք և ակտիվություն 24/7 ռեժիմով)))

Դա լսարանի ուսումնասիրություն է, արշավների պլանավորում, կոնտենտի կառավարում և ամենակարևորը՝ արդյունքի չափում։

Այս աշխատանքը պահանջում է հասկանալ թե՛ տվյալներ, թե՛ մարդկանց վարքագիծ՝ որպեսզի յուրաքանչյուր քայլ ունենա կոնկրետ նպատակ և ազդեցություն։

— Քո աշխատանքի ամենաբարդ և ամենահետաքրքիր մասը

Ամենաբարդը ճիշտ message գտնելն է ճիշտ լսարանի համար՝ ճիշտ պահին։ 

Մարքեթինգում շատ փոքր փոփոխությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ արդյունքի վրա, և այդ հավասարակշռությունը միշտ պետք է պահել։ Ես, լինելով բնույթով տագնապային մարդ, երբեմն շատ ծանր եմ տանում ցանկացած արձագանք, ուստի փորձում եմ անել առավելագույնը, որպեսզի մենք ստանանք միայն դրական կարծիքներ մեր լսարանից։

Իսկ ամենահետաքրքիր մասն իմ աշխատանքում՝ ստեղծագործելն է, երբ չունես որևէ սահմանափակում, ազատ ես քո մտքի, որոշումների մեջ, ինձ համար մարքեթինգը մի աշխարհ է, որտեղ կարող ես անվերջ ստեղծագործել և նոր ու հետա քրքիր մտքեր գեներացնել։

— Ինչպե՞ս կբնութագրես թիմը և միջավայրը։

Մեր միջավայրը շատ արագ փոփոխվող ու զարգացող է։ Այստեղ կարևոր է ոչ միայն անհատական աշխատանքը, այլ նաև թիմային մտածողությունը։

Յուրաքանչյուր մարդ ունի իր դերը, բայց արդյունքը գալիս է համագործակցությունից։ Կոնկրետ այս փուլում, այս պահին, ես ունեմ իմ երազած թիմը, թիմային աշխատանքը, իմ շուրջը հավաքվել են մարդիկ, ում հետ հասկանում ենք իրար կես խոսքից։

— Ի՞նչն է TCO-ին առանձնացնում քո տեսանկյունից։

TCO-ն առաջին ու միակ փորձն է իմ աշխատանքային կարիերայում, որը չեմ պատկերացնում փոխել։ Սյստեղ կա վստահություն, ազատություն, փոխըմբռնում։ Այստեղ մենք ազատ ենք ստեղծել ու արարել, չկան սահմանափակումներ։ Կա ջերմ ու ընտանեկան մթնոլորտ, հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուր նախկին TCO-ական ամուր կապված է TCO-ին՝ թեկուզ լինելով շատ հեռու։

— Ինչպե՞ս է փոխվել ոլորտը այս տարիներին։

Ոլորտը դարձել է շատ ավելի արագ և մրցակցային։ Իմ 10 տարիների ընթացքում ոլորտը շատ փոփոխությունների է ենթարկվել, և ամենակարևորը՝ մշտապես սովորելու և վերապատրաստվելու կարիք կա, եթե պահը բաց թողնես, կկորցնես շատ բան։

Բայց մի բան չի փոխվել՝ մարդկանց ուշադրություն գրավելը դեռ մնում է ամենակարևոր մարտահրավերը։

— Ի՞նչն է քեզ ամենաշատը մոտիվացնում քո աշխատանքում։

Ամենաշատը մոտիվացնում է այն, երբ տեսնում ես, որ քո աշխատանքի արդյունքում ընկերությունն ունենում է առաջընթաց… էմոցիոնալ եմ, սիրում եմ նաև երբ ինձ գովում են:))) Դա ամենաիրական feedback-ն է ինձ համար։



— Ի՞նչ խորհուրդ կտաս նոր սկսողներին։

Չվախենալ, հատկապես երիտասարդ տարիքում դժվար է պատկերացնել աշխատանքն ու ուսումը միաժամանակ, բայց, կարևորը համարձակությունն է, վստահել ինքդ քեզ ու քո ուժերին։

Չսահմանափակվել միայն տեխնիկական հմտություններով։

Մարքեթինգը պահանջում է մտածողություն, հետաքրքրասիրություն և մարդկանց խորապես հասկանալու ունակություն։

Սկսելու համար ամենակարևորը փորձարկելն է և սովորել գործընթացի ընթացքում։ Պետք է չվախենաս փորձելուց։

— Եթե հետ նայես՝ կկրկնե՞ս այս ճանապարհը։

Այո։

Այս փորձը տվել է ինձ հնարավորություն հասկանալու թե ինչպես է աշխատում բրենդը ներսից՝ ոչ միայն տեսանելի մասով, այլ ամբողջ համակարգով։ Ուրախ եմ, որ վերջին 10 տարիները նվիրել եմ սիրելի աշխատանքին և հատկապես TCO-ին։

— Եթե պետք լինի մեկ գաղափար վերցնել այս ամբողջ ճանապարհից, ո՞րը կլինի դա։

Լինել նվիրված, սիրել աշխատանքը, սիրել մասնագիտությունը, ես վստահ եմ, որ մարդը միայն կարող է լինել խաղաղ այն ժամանակ, երբ հաճույք է ստանում իր կատարած աշխատանքից։ Իմ խորհուրդն է բոլորին, եթե աշխատում եք որևէ թիմում, որևէ ընկերությունում, համախմբվեք նույն գաղափարի շուրջ և միասին կստեղծեք մնայուն արժեքներ։

Թիմը ներսից #2. Սկիզբ, որը կարող է դառնալ կարիերա
Prev post Թիմը ներսից #2. Սկիզբ, որը կարող է դառնալ կարիերա

Մեր 10-ամյակին նվիրված հարցազրույցների շարքը շարունակում ենք մեր դասընթացների կենտրոնի մենեջեր՝ Հովհաննեսի հետ զրույցով։Խոսել ենք…

Next post CodeCast 05 | IT-ն Հայաստանում, ինքնարժեք, AI և ապագա | Gurgen Gharibyan

CODECAST #05-ում հյուրը Գուրգեն Ղարիբյանն է՝ ձեռնարկատեր, Գյումրիի բիզնես համայնքի ակտիվ ներկայացուցիչ, «Առաջատար ձեռնարկությունների միության»…