Թիմը ներսից #2. Սկիզբ, որը կարող է դառնալ կարիերա
Մեր 10-ամյակին նվիրված հարցազրույցների շարքը շարունակում ենք մեր դասընթացների կենտրոնի մենեջեր՝ Հովհաննեսի հետ զրույցով։
Խոսել ենք կրթության, ժամանակակից ուսուցման, մարտահրավերների և այն փոփոխությունների մասին, որոնք այսօր տեղի են ունենում տեխնոլոգիական ոլորտում։
— Ինչպե՞ս կբնութագրես քո աշխատանքը մեկ-երկու նախադասությամբ
Իմ աշխատանքը մարդկանց և հնարավորությունների միջև կամուրջ կառուցելն է։ Ես ստեղծում եմ միջավայր, որտեղ մարդիկ ոչ միայն սովորում են, այլ նաև փոխում են իրենց մտածելակերպը և ապագան։
— Ի՞նչ է իրականում անում դասընթացների կենտրոնի մենեջերը
Շատերը կարծում են, որ մենեջերը պարզապես կազմակերպում է դասերը, բայց իրականում այդ աշխատանքը շատ ավելի խորն է։ Դա թիմի կառավարում է, ուսանողների հոգեբանության հասկանալու, խնդիրների արագ լուծման, մարքեթինգ, վաճառք և ամեն օր արագ որոշումներ ընդունելու կարողություն։
— Քո աշխատանքում ո՞ր մասն է ամենաբարդը, իսկ ո՞րը՝ ամենահետաքրքիրը
Ամենաբարդը միշտ բարձր որակ պահելն է՝ անկախ իրավիճակից և մարդկանց տարբեր սպասումներից։ Ամենահետաքրքիրը տեսնելն է, թե ինչպես են մարդիկ զարգանում, վստահություն ձեռք բերում և հասնում իրենց նպատակներին։
— Ինչպե՞ս ես տեսնում կենտրոնի զարգացումը առաջիկա տարիներին
Տեսնում եմ որպես ժամանակակից կրթական հարթակ, որտեղ դասընթացները համադրված են տեխնոլոգիաների, AI-ի և պրակտիկայի հետ։ Կենտրոնը պետք է դառնա ոչ միայն ուսուցման վայր, այլ նաև համայնք, որտեղ ձևավորվում են նոր հնարավորություններ։
— Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ուզում են սկսել, բայց դեռ տատանվում են
Սկսեք, նույնիսկ եթե դեռ պատրաստ չեք։ Ամեն ինչ գալիս է պրոցեսի ընթացքում։ Ամենամեծ սխալն սպասելն է «իդեալական պահին», որն իրականում երբեք չի գալիս։
— Եթե հետ գնայիր մի քանի տարի, նորից կընտրեի՞ր TCO-ն
Այո, առանց կասկածի։
Չնայած դժվարություններին, դա այն ճանապարհն է, որն ինձ տվել է փորձ, աճ և իրական արդյունքներ։
— Ինչպե՞ս է AI-ի զարգացումը անդրադարձել մեր կենտրոնի վրա
AI-ի զարգացումը մեզ համար պարզապես «թրենդ» չէր․ այն փոխեց մեր ուսուցման ամբողջ մոտեցումը։ Մենք հասկացանք, որ միայն դասական ձևով գիտելիք փոխանցելն արդեն բավարար չէ։ Այսօր մարդիկ պետք է սովորեն, թե ինչպես նույն աշխատանքը կատարել ավելի արագ, արդյունավետ և խելացի՝ AI-ի օգնությամբ։ Դրա արդյունքում սկսեցինք AI գործիքները ներառել մեր ուսուցման պրոցեսում՝ ոչ թե որպես առանձին թեմա, այլ որպես ամենօրյա աշխատանքային գործիք։ Այսօր մեր ուսանողները սովորում են՝ ինչպես ստեղծել կոնտենտ, ավտոմատացնել աշխատանքները, վերլուծել տվյալներ և ստանալ նոր գաղափարներ AI-ի միջոցով։
Բայց ամենակարևոր փոփոխությունը mindset-ն է։ Մարդիկ սկսում են մտածել ոչ թե «ինչպես ավելի շատ աշխատեմ», այլ «ինչպես ավելի խելացի աշխատեմ»։ Հենց այդ պահանջից էլ ծնվեց մեր նոր AI գործիքների դասընթացը, որտեղ մենք ոչ միայն ցույց ենք տալիս գործիքները, այլ նաև սովորեցնում ենք՝ ինչպես կիրառել դրանք իրական աշխատանքի մեջ և ստանալ արդյունք։

